ru24.pro
168.am (168 ժամ)
Февраль
2025
1 2 3 4 5 6 7 8 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Եթե Գարիկն իրեն պարգևավճար չտար, կասեի՝ կեցցե՛ս, Գարիկ ջան, բայց 200.000 դրամով ո՞նց ես ապրում

0

ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձավ Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի կողմից ինքն իրեն պարգևավճար տրամադրելուն և նշեց, որ այդ ամսով չի կարող գնահատական տալ։

«Եթե պարգևավճար չտար իրեն, կասեի՝ կեցցե՛ս, Գարի՛կ ջան, ինչպե՞ս ես կարողանում ամսական 200 հազար դրամով ապրել։ Համայնքի ղեկավարների աշխատավարձերն այսօր շատ ցածր են»,-նշեց Պետրոսյանը։

Դիտարկմանը՝ եթե նա 1.2մլն դրամի իրեն պարգևավճար է տալիս, ստացվում է՝ իր աշխատավարձի հնգապատի՞կն է՝ Պետրոսյանը պարզաբանեց.«Եթե դա տարվա կտրվածքով է, ապա ստացվում է՝ ամսական 100 հազար դրամ պարգևավճար է։ Դա շա՞տ է, ըստ ձեզ։ Եկեք կենցաղի մակարդակի չիջեցնենք մեր խոսակցությունը»։

Հիշեցնենք՝ մամուլը գրել էր, որ Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը տարեվերջին իրեն 1.2մլն դրամի պարգևավճար է հատկացրել։