Հրդեհ՝ Թթուջուր գյուղի հարակից խոտածածկ տարածքում. հրշեջները փորձում են կանխել կրակի տարածումը դեպի անտառ
Այսօր՝ փետրվարի 2-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:30-ից ՀՀ ՆԳՆ ՓԾ Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատի 2 մարտական հաշվարկ՝ հրշեջ-փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի պարեկները, քաղաքացիների և Թթուջրի գյուղապետարանի աշխատակիցների հետ պայքարում են Թթուջուր բնակավայրի անտառամերձ հատվածում առաջացած կրակի դեմ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։