Փաշինյանի ակնարկը, թերևս, վերաբերում է հայ-թուրքական սահմանին. Տիգրան Աբրահամյան
«Կարծում եմ, որ դա ավելի շատ վերաբերում է հայ-թուրքական սահմանին, և հատկապես այն հանգամանքի պարագայում, եթե Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացվի: Եվ ոչ թե հայկական սահմանապահ զորքերն ամբողջությամբ ծառայություն իրականացնեն հայ-թուրքական սահմանին, այլ, ինչպես եղավ հայ-իրանական սահմանի դեպքում, հնարավոր անցակետի կամ անցակետերի պարագայում, բուն անցակետում ծառայություն իրականացնեն հայ սահմանապահները: Իհարկե, այս պահին դեռ վաղ է խոսել այդ մասին, դեռևս որևէ երևացող, տեսանելի բան չկա հայ-թուրքական սահմանի բացման մասին, բայց գուցե ակնարկը հայ-թուրքական սահմանի ուղղությամբ համատեղ ծառայությանն է վերաբերում»: