43 հարկանի համալիրի նախագիծ՝ Իվանիշվիլիին պատկանող հողատարածքում. Բուաձե
Այսօր Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) նիստում կներկայացվի նախագիծ, որը նախատեսում է հաստատել Օրթաճալա թաղամասի կամրջի մոտ «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող հողատարածքում 43 հարկանի համալիրի նախագիծը, Facebook-ում գրել է ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ Սաբա Բուաձեն։