«Էս երկրում մի հատ բացարձակ հաստատուն բան կա` դա «բարեխիղճ մարդու էշ տերը թաղեմ» կառավարման դոկտրինն ա»․ Միքայել Նահապետյան
Տարիներով դողում ես վարկերդ հանկարծ մի օր չուշացնես, մի դրամ պակաս չմուծես` գալիս ա կառավարությունը, ասում «ապրես ու՛լ, իսկ հիմա մենք ընդհանուր բյուջեից կսուբսիդավորենք էն մարդկանց անհույս վարկերը, որոնք քո նման չեն արել»։ Այսինքն դու մի հատ քո փողով քո վարկն ես փակում, հետո մի հատ էլ ընդհանուր կաթսայից փակում ես ուրիշի վարկը` ճանապարհ, կամուրջ, գազատար կամ այլ բան կառուցելու փոխարեն։