Աբովյան քաղաքում մի խումբ կանանց միջև վիճաբանnւթյուն և ծեծկռտnւք է տեղի ունեցել
Տեղում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմինեի Ա․-ն ոստիկաններին հայտնել է, որ Կարմիր բանակի 1 նրբանցքում անհիմն ծագած վիճաբանության ժամանակ իրեն և իր դստերը ծեծի են ենթարկել Կոտայքի մարզի բնակիչներ 37-ամյա Սուսաննա Մ․-ն և 30-ամյա Սարգիս Ս․-ն, ովքեր ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրենց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ: