ru24.pro
168.am (168 ժամ)
Январь
2025
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Այս մտացածին ու կեղծ դատավարությունը առաջին հերթին վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը. Արցախի թեմ

0
Մտահոգ սրտով ենք հետևում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ պատանդների հանդեպ իրականացվող անարդար և շինծու դատական գործընթացներին: Բաքվի քաղաքական ղեկավարության կողմից հստակ ուղղորդվող՝ մարդու հիմնարար իրավունքներին, գերիների մասին միջազգայնորեն ընդունված նորմերին հակասող այս վարքագծի հերթական ցուցիչը հունվարի 17-ին կատարվելիք և բացառապես քաղաքական նպատակներ հետապնդող դատավարությունն է: