«Ամենապասլեդնի մարդկանցից պիտի լինեմ, որ Արցախը հանձնող, դավաճան բառը ներկայացնող կառույցի հետ ճանապարհ գնամ»․ Վարդան Ղուկասյանը՝ ՔՊ-ի հետ միավորվելու մասին․ Aravot.am
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը հաստատակամորեն հայտարարել է Գյումրու՝ մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին, տեսանյութ է հրապարակել՝ պատասխանելով Գյումրիում և Գյումրիից դուրս շրջանառվող ասեկոսեներին, թե ինքը ձայներ է հավաքելու՝ հետագայում ՔՊ-ի հետ իշխանություն կազմելու կամ իր ձայները պարզապես նրանց նվիրելու պայմանով։