Կասկածներ և հարցեր. Փաստաթուղթը կարող է ավելի սրել լարվածությունն առանց այն էլ աշխարհաքաղաքական երերուն իրավիճակում. Վարդան Օսկանյան
Հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը առաջին հայացքից կարող է թվալ նշանակալի հանգրվան։ Սակայն այս փաստաթուղթն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք։