ru24.pro
168.am (168 ժամ)
Январь
2025
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25
26
27
28
29
30
31

«Ջալալի հրամանն եմ կատարել». մեղադրյալ Գոռ Իշխանյանի պատասխանը Արայիկ Հարությունյանի` «ինչո՞ւ ես հոկտեմբերի 11-ին զորք ուղարկել Հադրութ, երբ 9-ից այնտեղ հակառակորդի դրոշն էր տնկած» հարցին․ infocom.am

0
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը 44-օրյա պատերազմից հետո զոհված զինծառայողների հարազատների ու սպաների հետ հանդիպման ժամանակ Մարտունի 3 զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանին հարցրել է՝ ինչո՞ւ է 73-հոգանոց վաշտը հոկտեմբերի 11-ին ուղարկել Հադրութի «9 կմ» կոչվող տեղանք այն պարագայում, երբ հոկտեմբերի 9-ից այնտեղ արդեն հակառակորդի դրոշն էր կանգնեցված։ Գոռ Իշխանյանն էլ պատասխանել է, թե հրաման է կատարել։ Այս երկխոսության մասին այսօր դատարանում պատմեց Հադրութի Այգեստան գյուղում շրջափակման մեջ ընկած եւ հոկտեմբերի 11-ին զոհված զինծառայող Արման Այվազյանի հայրը՝ Համլետ Այվազյանը, որը ներկա է եղել զինվորականների հետ հանդիպմանն ու մինչ այժմ պահում է այդ քննարկման ձայնագրությունը՝ այն դատարանին տրամադրելու պատրաստակամությամբ։ Այս մասին գրում է infocom.am-ը։