Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
Իշխանական փոքրաթիվ «սազանդարներն» շտապել են արձագանքել մոտավորապես այս ոճով՝ «ուխ», «դուխով», «դըմփ», «զըմփ», ընդդիմադիր դաշտն ու անաչառ քաղաքագետներն ու դիվանագետները հերթական անգամ փաստերով ներկայացրել են նրա հայտարարությունների մանիպուլ յատիվ բնույթը: Հարյուր հազարավոր քաղաքացիներ արձագանքել են կա՛մ Փաշինյանի գրառման ներքո, կա՛մ սոցցանցերի իրենց էջերում: Դրանց գերակշիռ մասը հայհոյանքներ են, վիրավորանքներ, առնվազն կոշտ որակումներ, որոնք հրապարակելուց զերծ կմնանք: