Ֆրանսուա Բայրուն երբեք հայամետ չի եղել, միշտ դեմ է քվեարկել պրոհայկական բոլոր բանաձևերին. վերջերս մեղմացել են նրա այդ դիրքորոշումները. Հրաչ Վարժապետյան
Հայաստանի անկախացումից կամ վերաանկախացումից ի վեր 30 տարի Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունները միշտ էլ շատ լավ են եղել: Այսինքն, ոչ հայկական կողմի ղեկավարներից, և ոչ էլ Ֆրանսիայի ղեկավարներից է կախված եղել այդ հարաբերությունները, 2 երկրների հարաբերություններն ի սկզբանե սերտ են եղել: Հայաստանի բոլոր ղեկավարների հետ Ֆրանսիան շատ լավ հարաբերություններ է ունեցել, կամ՝ Ֆրանսիայի բոլոր նախագահների ժամանակ այդ հարաբերությունները չեն փոխվել, նույնն են մնացել: Այնպես որ, Մակրոնի նախագահ չլինելուց հետո Հայաստանի հետ հարաբերությունները չեն փոխվի: