Փաշինյանը հերթական անգամ ձևախեղում է Աստվածաշունչը, մարդկանց փորձում դարձնել սեկտանտ. Հովասափյան
Նախ այն հատվածը որը մեջբերում է Փաշինյանը, «Անիրավ տնտես»-ի առակի իմաստային մեկնաբանությունն է․ Աստվածաշնչի տարբեր հրատարակություններում այն կոչվում է նաև «Խորամանկ տնտես», «Ճարպիկ տնտես» տարբերակներով։ Հատկանշական է, որ Նիկոլն իր մեջբերումն անում է հենց այդ վերանգիրն ունեցող պարբերությունից՝ ապացուցելով, որ իր կողմից իրականցվող քայլերն ընդամենը շարքային խորամանկություն ու անիրավություններ են։ Ինչ վերաբերվում է մեջբերման բովանդակությանը․ Ավետարանի 16-րդ գլխի 9-րդ մասում ասվում է․ «Եւ ես ձեզ ասում եմ. անիրաւ մամոնայից ձեզ համար բարեկամներ արէք, որպէսզի, երբ այն պակասի, յաւիտենական յարկերի տակ ընդունեն ձեզ»: