ru24.pro
168.am (168 ժամ)
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

«Փաշինյանը փորձում է սպասվող երկրորդ կապիտուլյացիան մատուցել». Դավիթ Ջամալյան

0
«Նիկոլ Փաշինյանի այս «մտքի փայլատակումից» առաջին ռեակցիան, որ ունեցա՝ այն է, որ սա ուղղակի ցնդաբանություն է։ Բայց հաշվի առնելով, որ կապիտուլյանտը մեդիամանիպուլյացիաների, հանրությանը մոլորեցնելու, խաբելու մեծագույն վարպետ է, հասկանում եմ, որ սա ցնդաբանություն որակելը տեղին չէ։ Տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը փորձում է սպասվող երկրորդ կապիտուլյացիան հանրությանը մատուցել Ադրբեջանի հետ «ռազմավարական դաշինք» փաթեթավորմամբ։ Այստեղ քաղաքագիտական, ռազմական գիտելիքներ պետք չեն՝ հասկանալու համար, որ ռազմավարական դաշինքները ստորագրվում են հավասարը հավասարի հետ, շահերի համընկնելու տրամաբանության ներքո։ Հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերություններում շահերի համընկնում չկա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Ջամալյանը։