Դեկտեմբերից վերաձևավորվելու է Երևան-Բաքու բանակցային օրակարգը․ ռուս վերլուծաբան
«Եթե կողմերը դեռ չեն ավարտել համաձայնագրի վրա աշխատանքը ու կարող էին այն ստորագրել նույնիսկ ամիսներ առաջ, ինչո՞ւ են հիմա որոշում օրակարգում ավելացնել ինչ-որ նոր բան՝ ռազմավարական գործարք, ի՞նչ է դա իրենից ներկայացնելու, բարդ է հասկանալ, թե ինչո՞ւ է առաջացել դրա անհրաժեշտությունը, ևս պարզ չէ, ի՞նչ խնդիր է այն լուծելու․․․ հարցերը չափազանց շատ են։ Ինչո՞ւ է այս թեման բացվում, երբ կողմերը դեռ չեն ավարտել խաղաղության համաձայնագրի համաձայնեցումը և չեն ստորագրել այն»։