Ադրբեջանը 44-օրյա պատերազմին առնչվող զեկույց է պատրաստել՝ հիմնավորելու պատերազմ սկսելու որոշումը. կօգտագործի՞ Հայաստանն Ադրբեջանի ինքնախոստովանությունը
Մինչև Հայաստանում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացման քաղաքական առումով հարմար պահի են սպասում, Ադրբեջանում արդեն անգլերեն լեզվով 44-օրյա պատերազմին առնչվող զեկույց են մշակել և հրապարակել՝ ի դեմս երկրում գործող միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի, բնականաբար, երկրի ղեկավարության իմացությամբ, եթե ոչ՝ հանձնարարությամբ: