«Հյուսիս-Հարավ» միջանցքն Իրանի համար քաղաքական մեծ նշանակություն ունի. Արամ Շահնազարյան
Կապանում «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագրով փորձագիտական եռօրյա համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հերթական անգամ հիշեցրել է իր երկրի դիրքորոշումը կոմունիկացիաների բացման հարցում, որ Թեհրանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, բայց հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: