Կարեն Անդրեասյանի «շառաչուն ապտակը»՝ Արփի Դավոյանին
Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի դեմ հաղորդում էր ներկայացրել 2021թ․ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում բողոքի ակցիայի, ժողովրդի մեջ ավելի հայտնի «Սյունյաց ողջույնի» գործով դատական նիստերի ձգձգման և վաղեմության հիմքով կարճման համար: Ընդ որում, որպես ձգձգում որակել էին ընդհուպ ամբաստանյալի՝ սեփական հարսանիքին մասնակցելու համար նիստի հետաձգումը։