Ճապոնիայի հաջորդ վարչապետ կդառնա նախկին պաշտպանության նախարար Սիգերու Իսիբան
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության օրենսդիրների և անդամների քվեարկության արդյունքում նա ստացել է 409 քվեներից 215-ը, իսկ Տակայչին՝ 194-ը։ 67-ամյա Իսիբան երկրի վարչապետ կհայտարարվի հոկտեմբերի 1-ին՝ փոխարինելով գործող վարչապետ Ֆումիո Կիսիդային, որը պաշտոնավարեց 3 տարի։