ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ հարգման առնչությամբ Իրանի դիրքորոշումը
Նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ամուր քաղաքական կամքը՝ տարածաշրջանում հասնելու հարատև խաղաղության և այս համատեքստում կարևորել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ հարգման առնչությամբ Իրանի կողմից ամենաբարձր մակարդակում արտահայտված դիրքորոշումը։