ru24.pro
168.am (168 ժամ)
Январь
2025

Новости за 06.01.2025

Բելառուսի նախագահը ներողություն չի խնդրել Զելենսկուց․ Լուկաշենկոյի մամուլի քարտուղար

168.am (168 ժամ) 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը հերքել է Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, թե Բելառուսի նախագահը ներողություն է խնդրել իրենից 2022 թվականի հակամարտության առաջին օրերին։ Այս մասին հաղորդում է РБК-ն։

Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է

168.am (168 ժամ) 

Հունվարի 6-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Մոդին մտադիր է փետրվարին այցելել Փարիզ. The Hindu

168.am (168 ժամ) 

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ծրագրում է փետրվարին այցելել Ֆրանսիա։ Ինչպես հաղորդում է The Hindu թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ, Փարիզում կարող են գործարքներ կնքվել Հնդկաստանի ռազմածովային ուժերի համար Rafale կործանիչների և Scorpene սուզանավերի ձեռքբերման վերաբերյալ։

ՏՏ փորձագետը զգուշացնում է Telegram-ում ֆիշինգային հարձակումների մասին

168.am (168 ժամ) 

Փորձագետը շեշտել է, որ հաքերները հաճախ ուղարկում են ծածկագրի պահանջով հաղորդագրություններ՝ պատճառաբանելով այն տարբեր նվերներ կամ ակցիաներ ստանալով։ Փորձագետի խոսքով՝ այդ ծածկագիրը օգտագործվում է զոհի հաշիվը նոր սարքում գրանցելու համար։

Սա կշարունակվի այնքան, քանի դեռ մենք չենք բավարարել նրանց պահանջները, իսկ եթե բավարարենք, արդեն ՀՀ-ից էլ բան մնացած չի լինի․ թուրքագետ

168.am (168 ժամ) 

Հայաստանն ու Թուրքիան 44-օրյա պատերազմից հետո մեկնարկեցին հարաբերությունների կարգավորման գործընթացը, սակայն դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հայտարարությունները շարունակում են մնալ միայն հայտարարություններ։ Այս գործընթացը տարբեր կուլիսային դրվագներով շարունակվեց նաև 2024 թվականին։

Ծառայnղական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող ծառայnղներին․ նախագիծ

168.am (168 ժամ) 

Օրենքի ընդունմամբ զինծառայողներն ավելի արդյունավետ կօգտվեն բնակարանային ապահովության իրավունքից՝ հաշվի առնելով փոխհատուցման հասցեականությունը և ծառայության վայրից բնակելի տարածության հեռավորության գործոնը։

ԱՄՆ-ի հզոր աջակցություն ապահովելու՝ Հայաստանի ջանքերը կխափանվեն. Թրամփը կընտրի Բաքուն. Stratfor

168.am (168 ժամ) 

Հարավային Կովկասը կմնա մարտադաշտ աշխարհաքաղաքական ազդեցության համար, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը արտաքին աջակցություն են փնտրում խաղաղ բանակցություններում իրենց դիրքերն ամրապնդելու համար, գրում է Stratfor-ը։

Երևան-Ապարան երթուղին սպասարկող GAZel-ի վթարից տուժած քաղաքացիների կյանքին վտանգ չի uպառնnւմ. ԱՆ

168.am (168 ժամ) 

Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի GAZel-ի վթարի հետևանքով Ապարանի ԲԿ է դիմել 7 տուժած, որից 2-ը՝ երեխաներ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

2024 թվականին երկրի ներկայիս քաղաքական ղեկավարությունն իր գործողություններով, քայլերով շարունակեց Բանակի հեղինակազրկումը. Գեղամ Մանուկյան

168.am (168 ժամ) 

«Այն հայտարարությունները, որ հնչեցրել է այս տարի Նիկոլ Փաշինյանը՝ «Զինված ուժերը չեն անվտանգության առաջին գլխավոր երաշխավորը», «բանակը պետք է տեղավորվի, այսպես կոչված, խաղաղության օրակարգում», ինչպես նաև՝ իր և այլ պաշտոնյաների կողմից հնչած «մենք ՀՀ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով հետ չենք բերելու» ձևակերպումն անդառնալի հարվածներ են հասցրել բանակի բարոյահոգեբանական վիճակին, որի հետևանքը դեռ ցավալիորեն զգալու ենք: Այսքանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանը:

Բրիտանացի մի խումբ պատգամավորներ կոչ են արել ռուսական սառեցված ակտիվները փոխանցել Ուկրաինային

168.am (168 ժամ) 

Կոչը ստորագրել են ավելի քան մեկ տասնյակ բրիտանացի օրենսդիրներ, այդ թվում՝ Պահպանողական կուսակցության նախկին առաջնորդ Իեն Դունկան Սմիթը և ութ խորհրդարանականներ Լեհաստանից, Ֆինլանդիայից, Գերմանիայից և Բալթյան երկրներից:

«Լճացած տարի էր. Իրադարձությունների նման զարգացման դեպքում Հայաստանում կբարձրացվի իշխանափոխության հարց». Արմեն Բադալյան

168.am (168 ժամ) 

«Ադրբեջանն ինչպես օկուպացրել, այնպես էլ շարունակում է օկուպացնել ՀՀ տարածքները, Հայաստանի բանակը թուլացել էր, ու շարունակում է թույլ մնալ, չկան օտարերկրյա ներդրումներ, դե, քաղաքական դաշտում էլ որևէ բարեփոխում ու զարգացում չկա՝ բացասական ու լճացած տարի էր»,- հավելեց մեր զրուցակիցը։

ԱՄՆ-ն ցանկանում է երկու շաբաթվա ընթացքում ավարտել բանակցություններն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև. Բլինկեն

168.am (168 ժամ) 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կցանկանար, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ բանակցություններն ավարտվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։