ru24.pro
168.am (168 ժամ)
Декабрь
2024

Новости за 24.12.2024

Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը

168.am (168 ժամ) 

Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում սպասավորող, Գևորգյան հոգևոր ճեմարանի և նորընծա սարկավագներին՝ ուղեկցությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի։

Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ

168.am (168 ժամ) 

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Իսլանդիայի նախկին արտգործնախարար Թորդիս Կոլբրունին երկկողմ կապերը խթանելու և նախորդ տարիներին երկու երկրների առջև ծառացած մարտահրավերների հանդեպ սկզբունքային մոտեցում ցուցաբերելու համար:

Կոռուպցիայի իդեալական մեխանիզմ են ներդրել Անահիտ Ավանեսյանի ղեկավարած կառույցում. Անուշ Պողոսյան

168.am (168 ժամ) 

Լա՛վ, եթե մարզպետները վատ են աշխատում, և վատ է աշխատում նաև նրանց հետ մի ամբողջ վարչություն, այդ դեպքում ո՞վ է պատասխան տալու այդ վատ աշխատանքի համար, կամ՝ այդ ինչպե՞ս է Ավանեսյանը գնահատել այդ մարզպետների աշխատանքը, ի՞նչ չափորոշիչով։ Իրականում, այս նախագիծը կոռուպցիոն իդեալական մեխանիզմ է, որը ներդնում են Առողջապահության նախարարությունում։

Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ

168.am (168 ժամ) 

Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը նամակ է հղել ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին՝ խնդրելով շտապ նիստ հրավիրել՝ դատապարտելու համար հութիների հարձակումները և Իրանի «աջակցությունը կազմակերպության բռնությանը», հաղորդում է Times of Israel-ը:

American Airlines-ը հայտնել է տեխնիկական անսարքության մասին ԱՄՆ-ում իրականացված իր բոլոր չվերթներում

168.am (168 ժամ) 

American Airlines-ը հայտնել է, որ Սուրբ Ծննդյան նախօրեին տեղի է ունեցել տեխնիկական անսարքություն, որն ազդել է Միացյալ Նահանգների ներսում իրականացվող բոլոր չվերթների վրա: Այդ մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հիջաբի մասին» օրենքն ու Փարաստա Ահմադիի գործը. Արդյո՞ք «կանանց հարցը» կպայթեցնի Իրանը. Ալեքսանդր Գրիգորև

168.am (168 ժամ) 

Դեկտեմբերի 14-ի առավոտյան Իրանի անվտանգության ուժերն ազատ են արձակել երկու օր առաջ Մազանդարանում ձերբակալված երգչուհի Փարաստա Ահմադիին, ինչպես նաև նրա խմբի երկու երաժիշտներին: Նախօրեին՝ դեկտեմբերի 11-ի երեկոյան, նա ելույթ ունեցավ YouTube-ում (սահմանափակված Իրանում) առցանց համերգով՝ հավաքելով ավելի քան երկու միլիոն դիտում և լայնորեն տարածվեց պարսկալեզու (և ոչ միայն) ինտերնետում:

Սարի թաղի ճանապարհին բախվել են Mini Cooper-ն ու մոպեդը. բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի մահը. Shamshyan.com

168.am (168 ժամ) 

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենան և դեռևս ինքնությունը չպարզված անձի վարած մոպեդը:

Ֆրանսուա Բայրուն երբեք հայամետ չի եղել, միշտ դեմ է քվեարկել պրոհայկական բոլոր բանաձևերին. վերջերս մեղմացել են նրա այդ դիրքորոշումները. Հրաչ Վարժապետյան

168.am (168 ժամ) 

Հայաստանի անկախացումից կամ վերաանկախացումից ի վեր 30 տարի Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունները միշտ էլ շատ լավ են եղել: Այսինքն, ոչ հայկական կողմի ղեկավարներից, և ոչ էլ Ֆրանսիայի ղեկավարներից է կախված եղել այդ հարաբերությունները, 2 երկրների հարաբերություններն ի սկզբանե սերտ են եղել: Հայաստանի բոլոր ղեկավարների հետ Ֆրանսիան շատ լավ հարաբերություններ է ունեցել, կամ՝ Ֆրանսիայի բոլոր նախագահների ժամանակ այդ հարաբերությունները չեն փոխվել, նույնն են մնացել: Այնպես որ, Մակրոնի նախագահ չլինելուց հետո Հայաստանի հետ հարաբերությունները չեն փոխվի... Читать дальше...

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Դավթաշեն կամրջից

168.am (168 ժամ) 

Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն կամրջին քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Երևանում տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար սահմանվել են լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ

168.am (168 ժամ) 

Երևանում տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար ավագանին սահմանել է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Թուրքիան կոշտացնում է դիրքորոշումը քրդական հարցով․ ի՞նչ սպասել Հարավային Կովկասում

168.am (168 ժամ) 

Թուրքիան կոշտացնում է դիրքորոշումը Սիրիայում քրդական հարցով։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ Շարայի հետ (Աբու Մուհամմադ ալ-Ջուլանի)։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու:

Խնդիրը ֆոն ստեղծելն է արարից առաջ, վերջնական արարից առաջ. դա անելու պարտավորության տակ է. Վլադիմիր Մարտիրոսյան

168.am (168 ժամ) 

Խնդիրը ոչ բանավեճն է, ոչ ճշմարտությունը, ոչ իրողությունը: Խնդիրը ֆոն ստեղծելն է արարից առաջ, վերջնական արարից առաջ, որի անունն է Արցախի հարցի ավարտուն և անմնացորդ փակում ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալով:

Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը

168.am (168 ժամ) 

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության մասնագեների կողմից տեխնիկական ստուգման է ենթարկվել ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի Հ.Վարդանյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող «Բիոտոն» ՍՊ ընկերության տարածքի էլեկտրամատակարարման համար նոր կառուցված 2500կՎԱ հզորության, 35/0,4կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայանը և այն սնող 35կՎ լարման էլեկտրահաղորդման մալուխային գիծը։

ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Ժաննա Հովակիմյանը

168.am (168 ժամ) 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է կենսաբանական գիտությունների թեկնածու Ժաննա Հովակիմյանը։

Մանկական երկաթուղին վերադարձվում է Երևանի քաղաքապետարանին․ Ավինյան

168.am (168 ժամ) 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձավ Երևանի մանկական երկաթուղու  շուրջ բարձրացած հարցերին՝ նշելով, որ տարածքը վերադառնում է Երևանի քաղաքապետարանին։ Երևանի ավագանու նիստի ընթացքում նա շեշտեց, որ քաղաքապետարանը մերժել է այդ տարածքում հյուրանոցային համալիր կառուցելու ներդրումային ծրագիրը՝ պահպանելով տարածքի հատուկ կարգավիճակը։

Ուշադրություն. ամուսնալուծվելիս արդեն իսկ օրենքով պարտադիր պետք է դիմել Հաշտարարին. ալիմենտի, երեխայի բնակության, ամուսինների գույքի բաժանման հարցերը լուծելու է հաշտարարը. Գայանե Դեմիրչյան

168.am (168 ժամ) 

«Այդ գործերն են ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ գործերը»,- 168.am-ի հետ զրույցում, խոսելով հաշտարարի ինստիտուտի մասին, ասաց Հայաստանի Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության (ԻԿԿ) ղեկավար Գայանե Դեմիրչյանը... Читать дальше...