ru24.pro
168.am (168 ժամ)
Сентябрь
2024

Новости за 27.09.2024

Ճապոնիայի հաջորդ վարչապետ կդառնա նախկին պաշտպանության նախարար Սիգերու Իսիբան

168.am (168 ժամ) 

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության օրենսդիրների և անդամների քվեարկության արդյունքում նա ստացել է 409 քվեներից 215-ը, իսկ Տակայչին՝ 194-ը։ 67-ամյա Իսիբան երկրի վարչապետ կհայտարարվի հոկտեմբերի 1-ին՝ փոխարինելով գործող վարչապետ Ֆումիո Կիսիդային, որը պաշտոնավարեց 3 տարի։

Ավարտվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի համատեղ զորավարժությունը

168.am (168 ժամ) 

Սեպետմբերի 18-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում անցկացվել է «Անվերջություն» խորագրով զորավարժություն՝ Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի զինված ուժերի մասնակցությամբ։ Զորավարժությանը մասնակցել են Թուրքիայի ցամաքային զորքերը։

Սիրիայում հայտնել են Դամասկոսի վրա իսրայելական հարվածից 5 զինծառայողի զոհվելու մասին

168.am (168 ժամ) 

Գործակալության տվյալներով՝ տուժածներն աշխատում էին սահմանային անցակետում, որը գնդակոծության պահին աշխատում էր սովորական ռեժիմով։ Գնդակոծության հետևանքով նաև նյութական վնաս է պատճառվել։

ՀՀ պաշտպանության ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաև ՊՊԾ-ի վրա

168.am (168 ժամ) 

Այդ հանգամանքով պայմանավորված՝ օրինագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածվեն նաև ՊՊԾ զինծառայողների վրա:

«Ռոսսելխոզնադզոր»-ը շահագրգռված է Ռուսաստան ներմուծել վավերացված հայկական ծագման իսկական ապրանքներ. Սերգեյ Դանկվերտ

168.am (168 ժամ) 

Սերգեյ Դանկվերտը և Պետրոս Մարտիրոսյանը գոհունակություն են հայտնել Ռուսաստանի և Հայաստանի միջև գործարար և առևտրային հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ և հաստատել իրենց մտադրությունը՝ զարգացնել համագործակցությունն առաջադիմական մեթոդներով։

Շուրջ 69 մլն դրամ պետբյուջեից՝ Անահիտ աստվածուհու գլխի և ձեռքի ՀՀ-ում ցուցադրման համար. ԿԳՄՍՆ

168.am (168 ժամ) 

Անահիտի բրոնզաձույլ արձանը նախկինում երբեք Հայաստանում չի ցուցադրվել։ Ըստ Բրիտանական թանգարանի կայքի՝ Անահիտի պաշտամունքային արձանի այս գլուխը գտնվել է 1870-ականներին՝ Էրզրումի Սաթալա բնակավայրում։

Վրաստանը մտադիր է վերանայել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը չփոխի իր քաղաքականությունը

168.am (168 ժամ) 

Օրենքի ընդունման դեմ Վրաստանում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել։ԱՄՆ պաշտպանության նախարարությունն անորոշ ժամանակով հետաձգել է այս ամառ պլանավորված վրաց-ամերիկյան «Արժանի գործընկեր» զորավարժությունները՝ ռազմավարական հարաբերությունների վերանայման պատճառով։

ԵԱՏՄ ընդհանուր բորսային շուկայի հայեցակարգը կընդունվի հոկտեմբերին․ ԵՏՀ

168.am (168 ժամ) 

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընդհանուր բորսային շուկայի հայեցակարգը պատրաստվածության բարձր աստիճանի է, այն կընդունվի հոկտեմբերին, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Մաքսիմ Երմոլովիչը:

ԱՄՆ-ն հանձնառու է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց

168.am (168 ժամ) 

Սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը զորակցել և իր հարգանքի տուրքն է մատուցել Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության հետևանքով իրենց կյանքը զոհած հայերին։

ՊԵԿ-ը 3 ամսում հայտնաբերել է 17.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն

168.am (168 ժամ) 

2024-ի հուլիս-սեպտեմբեր ամիսներին ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը ձեռնարկել է 97 օպերատիվ-հետախուզական միջոցառում, հայտնաբերվել է շուրջ 17.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն, իսկ թաքցված հարկի գումարը կազմել է շուրջ 4.4 միլիարդ դրամ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ի լրատվական ծառայությունից։

Ազգային խայտառակություն է, երբ ջերմ ժպտում ես մի մարդու, ով ցեղասպանություն է իրականացրել. Օհանյան

168.am (168 ժամ) 

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ազգային խայտառակություն է համարում Նիկոլ Փաշինյանի պահվածքը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը:

Դա սահմանազատում չէ․ նոր պատերազմի ռումբերն են․ չի կարող մեկի սահմանն անցնել մյուսի պատուհանի տակով. Սամվել Նիկոյան

168.am (168 ժամ) 

«Սահմանազատումը ևս միջազգային սկզբունքներ ու նորմեր ունի,- արձագանքելով վերջին գործընթացներին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը՝ մանրամասնելով,- Եթե սահմանն անցնում է դպրոցից մի քանի մետր հեռավորության վրա, դա սահմանազատում չէ, եթե սահմանազատման հետևանքով ռազմավարական բոլոր բարձունքները հայտնվում են ինչ-որ մի կողմի իշխանության տակ, դա սահմանազատում չէ․․․ Դրանք նոր պատերազմների թաքնված ռումբեր են»։