Արթուր Պետրոսյանը գոհ է մնացել իր սաների ելույթից
«Մենք պրեսինգ արեցինք, տղաները հարձակողական ոճի ֆուտբոլ խաղացին: Երկրորդ կեսում մի պահ թելը կորցրինք, սակայն մրցակցի կարմիր քարտը ճիշտ ժամանակին եղավ ու վերգտանք մեր խաղը: Բաց տեղեր կան, որոնք պետք է ուղղենք, ցավոք մեկ շաբաթ ունեինք ու չհասցրինք լրացնել»,- ասուլիսի ժամանակ նշել է Պետրոսյանը:
Մարզիչն ասել է, որ վնասվածք ստացած Գեւրոգ Ղազարյանը տեղափոխվել է հիվանդանոց, այժմ զննում է անցնում. «Սա ամենացավալի պահն էր: Հուսամ լուրջ բան չի լինի, քանի որ Գեւորգը մեզ պետք է»:
Պետրոսյանն ընդգծել է նաեւ, որ իր համար մեծ ձեռքբերում է այն, որ Հայաստանի ընտրանին գնդակ բաց չի թողել. «Վերջին անգամ մեր թիմը գոլ չէր ընդունել չորս տարի առաջ: Գոհ եմ փոխարինման մտած բոլոր ֆուտբոլիստներից: Ուրախ եմ հաղթանակի համար»:
Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականն այսօր սեփական հարկի տակ Հենրիխ Մխիթարյանի եւ Արաս Օզբիլիսի գոլերի շնորհիվ հաղթանակի հասավ Ղազախստանի նկատմամբ: