ru24.pro
Новости по-русски
Март
2017

Հենրիխ Մխիթարյան. Մինչեւ վերջ հավատում էինք մեր ուժերին

0

«Գեւորգ Ղազարյանի վնասվածքը պլանները չփոխեց, նրան փոխարինած Տիգրան Բարսեղյանը վատ հանդես չեկավ, նա ակտիվ էր, փորձում էր թիմին օգնել: Գեւորգին առողջություն եմ ցանկանում, որովհետեւ այս պահին դա ամենակարեւորն է: Շատ ուրախ եմ հավաքականի կազմում գոլ խփելու համար, սակայն կարեւորն այն է, որ հաղթեցինք: Մինչեւ վերջ հավատում էինք մեր ուժերին  ու փորձում ցույց տալ այն, ինչը մարզիչը պահանջում է»,- ասել է Մխիթարյանը:

 

Նա նշել է, որ ամեն խաղում փորձում է հնարավորինս օգտակար լինել հավաքականին ու իր հետեւից տանել թիմը:

 

«Հաղթանակից հետո չէինք գոռում, որովհետեւ հոգնած էինք: Շատ կարեւոր աշխատանք տարանք ոչ միայն ֆիզիկապես, այլ նաեւ հոգեպես: Պետք է ուշադիր լինեինք եւ պաշտպանությունում, եւ հարձակման գծում»,- ավելացրել է նա: