ru24.pro
Новости по-русски
Март
2017

Էրդողանը մտադիր է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը հանրաքվեի դնել

0
Թուրքիան հնարավոր է հանրաքվե անցկացնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների նպատակահարմարության հարցով։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է շաբաթ օրը՝ ելույթ ունենալով Անթալիայում։


«Ապրիլի 16-ին մենք հանրաքվե ենք անցկացնելու, որից հետո մենք կարող ենք երկրորդը նշանակել՝ ԵՄ-ի անդամակցության շուրջ բանակցությունների հարցով, և տեսնենք, թե ինչ կորոշի ժողովուրդը», - Reuters-ի փոխանցմամբ, ասել է Էրդողանը։


Անկարայի և Եվրամիության հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ Գերմանիայում և Նիդերլանդներում արգելել են թուրք նախարարների մուտքը, որոնք պատրաստվում էին ելույթ ունենալ հանրահավաքներին և կոչ անել՝ աջակցել Թուրքիայի սահմանադրական փոփոխությունները։


Թուրքիայում Սահմանադրական հանրաքվեն նախատեսված է ապրիլի 16-ին, որի նպատակն է երկրի խորհրդարանական կառավարման համակարգը փոխել նախագահական հանրապետության՝ չեղարկել վարչապետի պաշտոնը և ձևավորել դատավորների և դատախազների Գերագույն խորհուրդ։


Առաջարկվող փոփոխությունների համաձայն, երկրի նախագահը իրավունք է ստանում հայտարարել արտակարգ դրություն, ինքնուրույն նշանակել նախարարներին և ցրել խորհրդարանը։


Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունները ընթանում են 2005 թվականից։ 2016 թվականին Եվրամիությունը որոշել է սառեցնել բանակցությունները՝ 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին Անկարայի «անհամաչափ» արձագանքի պատճառով։