ru24.pro
Новости по-русски
Февраль
2017

Լևոն Յոլյանը՝ Վերահսկիչ պալատի նախագահ

0
Հայաստանի Ազգային ժողովն այսօր Լևոն Յոլյանին ընտրեց Վերահսկիչ պալատի նախագահ: Նրա օգտին ձայն տվեցին քվեարկությանը մասնակցած 101 պատգամավորներից 99-ը, երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:


Իշխան Զաքարյանի հրաժարականից հետո թափուր մնացած Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Լևոն Յոլյանի թեկնածությունը առաջադրել էր նախագահ Սերժ Սարգսյանը:


Հիշեցնենք, 2013-2016 թվականներին Յոլյանը եղել է Վերահսկիչ պալատի փոխնախագահը, ապա՝ նշանակվել էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում, որը զբաղեցրել է շուրջ կես տարի: