Associated Television International-ը Հայաստանի մասին ֆիլմ կնկարահանի
Այս մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ այսօր Երեւանում կայացած հանդիպմանն ասել է ընկերության նախագահ Դեյվիդ ՄըՔենզին:
Նրա խոսքով` նախաձեռնության նպատակն է Հայաստանը` որպես առաջին քրիստոնյա երկիր, ավելի ճանաչելի դարձնել աշխարհին, ներկայացնել հայ ժողովրդին, պատմությունը, մշակույթը եւ մեծացնել զբոսաշրջիկների հետաքրքրությունը երկրի նկատմամբ:
Կարեն Կարապետյանն էլ նշել է, որ կառավարությունը կարեւորում է Հայաստանի զբոսաշրջության գրավչության բարձրացմանն ուղղված քայլերը եւ պատրաստ է քննարկել այդ նպատակին ուղղված առաջարկությունները: