Ստրանջա. Կարեն Տոնականյանը 15-րդ վայրկյանին նոկաուտով հաղթել է
Նա մինչեւ 60 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչի հենց առաջին ռաունդի 15-րդ վայրկյանին նոկաուտի է ենթարկել բուլղարացի մրցակցին: Հայ բռնցքամարտիկը դուրս է եկել քառորդ եզրափակիչ:
Սոֆիայում Հայաստանի հավաքականի 4 բռնցքամարտիկներ պայքարելու են կիսաեզրափակչի համար: Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը հենց այդ փուլից է սկսելու ելույթը: