ru24.pro
Новости по-русски
Февраль
2017

Հրապարակվել են $500 մլն-ի ներդրումային ծրագրերի մանրամասները

0

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն այսօր հրապարակել է 2017թ. իրականացվելիք ներդրումների ծավալների վերաբերյալ մանրամասներ։

Ինչպես հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից, ընթացիկ տարում նախատեսվում է $459 մլն ներդրումային ծրագրերի իրականացում, որոնց արդյունքում ակնկալվում է ավելի քան 5927 աշխատատեղերի ստեղծում։

«Ներդրումային ծրագրերի շրջանակում ձեռնարկություններին, ըստ իրենց կարիքների, տրամադրվել է տարատեսակ աջակցություն, ինչի շնորհիվ նորաստեղծ ընկերությունները հնարավորություն ունեն «ոտքի կանգնել», իսկ արդեն իսկ գործողները՝ ընդլայնվել՝ ազատ միջոցներն ուղղելով արտադրությանն ու ստեղծելով նոր աշխատատեղեր»,- ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը ներկայացրել է նաեւ ներդրողներին տրամադրվող պետության  աջակցության գործիքակազմը, մասնավորապես՝

- ԱԱՀ վճարների հետաձգում մինչեւ 3 տարի ժամկետով` սարքավորումների ներմուծման եւ ներդրումային ծրագրերի շրջանակում ներմուծված ապրանքների համար,
- Գերակա ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում հումքի եւ սարքավորումների մաքսատուրքից ազատման արտոնություն,
- «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող մատչելի վարկեր եւ ֆինանսական աջակցության այլ գործիքներ,
- ՓՄՁ պետական աջակցության գործիքներ,
- Արտահանմանն ուղղված պետական աջակցության գործիքներ,
- Արտահանման ապահովագրության ծառայության տրամադրում,
- Լիզինգի տրամադրում մինչեւ 10 տարի ժամկետով եւ 9%-ով,
- Ազատ տնտեսական գոտիներում տրամադրվող արտոնություններ:

Նախարարությունում տեղեկացրել են, որ ներդրումային ծրագրերը  ներկայացվում են օտարերկյա ներդրողներին դիվանագիտական խողովակներով, գործարար համաժողովների եւ տարատեսակ հանդիպումների միջոցով:

Բացի այդ, ներկայում հստակեցվում է մարզային ծրագրերի իրատեսականությունը, եւ աշխատանքներ են տարվում նախարարության գործիքակազմից դրանց ֆինանսական աղբյուրների ապահովման ուղղությամբ: