ru24.pro
Новости по-русски
Февраль
2017

ԼՂ ՊՆ․ Բաքուն փորձում է ապատեղեկատվությամբ արդարացնել իր իսկ սադրիչ գործողությունները

0
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքում և «հերթական ցնդաբանություն» է որակում Ադրբեջանի ռազմական գերատեսչության այսօր տարածած հաղորդագրությունը, թե երեկ ժամը 16:55-ից սկսած ղարաբաղյան կողմը, օգտագործելով հրանոթներ և տարբեր տրամաչափի ականանետեր, արկակոծել է իրենց առաջնային դիրքերը, որպեսզի ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու մեկ այլ ուղղությամբ ձեռնարկի դիվերսիոն ներթափանցման փորձ:


«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերոնշյալը կատարյալ ապատեղեկատվություն է և միջազգային հանրությանը մոլորեցնելու խղճուկ փորձ: Ուղղակի նման ապատեղեկատվություն տարածելով, ադրբեջանական կողմը փորձում է ինչ-որ կերպ արդարացնել երեկ առաջնագծում իր իսկ իրականացրած սադրիչ գործողությունները», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում: