ru24.pro
Новости по-русски
Февраль
2017

ԼՂ ՊԲ մեկ զինծառայող է զոհվել, ևս մեկը ծանր վիրավորվել է

0
Այսօր ժամը 11-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ 38-ամյա պայմանագրային զինծառայող Գեղամ Հենրիկի Մանուկյանը: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:


«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:


Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ նույն օրը հակամարտ զորքերի շփման գծի մեկ այլ՝ Մարտակերտի ուղղությամբ ժամը 12-ի սահմաններում, կրկին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, ծանր վիրավորում է ստացել ՊԲ 29-ամյա ժամկետային զինծառայող Կորյուն Կամոյի Կիրակոսյանը:


Կատարվում է քննություն: