ru24.pro
Новости по-русски
Февраль
2017

ԱԱ-2022-ին պատրաստվելու համար Քաթարը կծախսի շուրջ 200 մլրդ դոլար

0

Երկրի ֆինանսների նախարար Ալի Շարիֆ ալ Էմադին հայտարարել է, որ իրենք շաբաթական ծախսում են շուրջ 500 մլն դոլար:

«Մենք կառուցում ենք ոչ միայն ստադիոններ ու մարզական բազաներ, այլ նաեւ ճանապարհներ, երկաթգծային երթուղի, օդանավակայան, հիվանդանոցներ եւ այլ կառույցներ: Նշում են, թե մեր կազմակերպած Մունդիալն ամենաթանկն է լինելու, սակայն դա այդպես չէ: Մենք 200 մլրդ դոլար ծախսում ենք երկրում լավ ենթակառուցվածքներ ունենալու համար, եւ դա անում ենք ոչ միայն Աշխարհի առաջնության համար»,- ասել է նա: