ru24.pro
Новости по-русски
Февраль
2017

Կիրո Մանոյանն այս տարի ԼՂ հարցում առաջընթաց չի ակնկալում

0

«ԼՂ հարցով հանդիպումները մեծապես կապված կլինեն Հայաստանում ապրիլի սկզբին նախատեսված խորհրդարանական ընտրությունների հետ։ Ուստի առնվազն մինչ այդ դրական իմաստով ոչինչ տեղի չի ունենա»,- տեսակետ է հայտնել ՀՅԴ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ընտրություններից հետո եւս քիչ է հավանականությունը, որ հարցի շուրջ առաջընթաց կգրանցվի, քանի որ «Հայաստանում հնարավոր է՝ նոր իրավիճակ եւ մոտեցումներ ձեւավորվեն»։

Անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից սահմանային իրավիճակը կրկին լարելու փորձերին՝ ՀՅԴ ներկայացուցիչը նշել է, որ դրանք պայմանավորված են առաջիկայում նախապատրաստվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումով։

Խոսելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործի մասին՝ Կիրո Մանոյանն ասել է, որ «այսօր արդեն հնարավոր է հավասարության նշան դնել Բելառուսի եւ Ադրբեջանի միջեւ»։

«Հայաստանն այս հարցում շատ անելիք չունի՝ բացի հասարակական եւ քաղաքական շրջանակներում իր անհանգստությունն արտահայտելուց»,- ասել է նա: