«ԱրմենՏել»-ի անվտանգության նախկին տնօրենը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման. պետք է հատուցի ընկերությանն ու պետությանը պատճառված վնասները
0
Կենտրոն և Նորք-Մարաշ համայքնների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Գագիկ Պողոսյանի, 4 տարվա ազատազրկման դատապարտեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի անվտանգության նախկին տնօրեն Աշոտ Պողոսյանին և զրկեց նրան հանրային ծառայության ոլորտում և կազմակերպություններում կարգադրիչ լիազորություններ իրականացնելու իրավունքից՝ 2 տարի ժամկետով: