ru24.pro
Новости по-русски
Февраль
2017

Նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին

0
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին:


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, նախարարը շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին` պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Դավիթ Լոքյանը նշել է, որ պարոն Գրիգորյանը նոր մարդ չէ մարզետարանում, քաջածանոթ է մարզի խնդիրներին և հույս հայտնել, որ իբրև աշխատասեր անձնավորություն, նա կկարողանա արդյունավետորեն լուծել մարզի խնդիրները:


Նախարար Լոքյանը նաև շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին համատեղ աշխատանքի համար, որակել նրան որպես պարտաճանաչ ու մարզի խնդիրներով մշտապես մտահոգ անձնավորություն և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:


Իր հերթին, Ռուբիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և նորանշանակ մարզպետին մաղթել նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ մարզպետի պատասխանատու պաշտոնում:


Մարզպետ Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին և ՀՀկառավարությանը վարչապետի գլխավորությամբ` վստահության համար: Նորանշանակ մարզպետն իր խոսքում նշել է, որ ծանոթ է մարզում առկա խնդիրներին և պատրաստվում է ըստ առաջնահերթության լուծում տալ դրանց: