ru24.pro
Новости по-русски
Февраль
2017

ՀՀ ՊՆ–ն հերքում է Սյունիքում զինծառայողների հոսպիտալացման մասին տեղեկությունը

0

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ–ն հերքում է այսօր Սյունիքում զինծառայողների հոսպիտալացման մասին տեղեկությունը։

«Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղի հատվածում տեղի ունեցածը վթար չի եղել և ոչ մեկ չի տուժել: Որևէ զինծառայող չի հոսպիտալացվել», – հայտնում է Հովհաննիսյանը։

Shamshyan.com կայքն իր հերթին հաղորդում է, որ ՀՀ ՊՆ համարանիշներով «ՈւՐԱԼ» մակնիշի ավտոմեքենան, Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղից դեպի Չարքանդ կամուրջ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը։

Կայքի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, 26 զինվոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։–0–