Հայաստանում այսօրվանից նվազում է էլեկտրաէներգիայի սակագինը
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 1–ից ուժի մեջ է մտնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, որը վերաբերում է երկրի բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագնի նավազեցմանը։
ՀԾԿՀ-ի 2016 թ.-ի դեկտեմբերի 23-ին ընդունված որոշման համաձայն, բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազել է 1,22 դրամով։
Այդպիսով, բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը (ժամը 07:00-ից 23:00) նվազել է ներկայիս 46,2 դրամից մինչև 44,98 դրամ, իսկ գիշերայինը` 36,2 դրամից մինչև 34.98 դրամ 1 կվտ/ժ-ի դիմաց (բոլոր սակագները ներկայացված են ԱԱՀ-ով):
Ընդ որում կարգավորիչը նախատեսել է սակագներ քաղաքացիների առանձին կատեգորիայի համար` բնակչության սոցիալապես անապահով շերտերի, ովքեր կվճարեն 40 դրամ 1 կվտ/ժ-ի դիմաց ցերեկային ժամերին և 30-ական դրամ 1 կվտ/ժ-ի դիմաց գիշերային ժամերին:
2016 թ.-ին ՀԾԿՀ-ն արդեն նվազեցրել էր էլեկտրաէներգիայի սակագները, մասնավորապես, կարգավորիչի օգոստոսի 1-ի որոշմամբ բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը (ժամը 07:00-ից 23:00) 48,78 դրամից նվազեցվել էր մինչև 46,2 դրամ (5,3 տոկոսով), իսկ գիշերայինը` 38,78 դրամից մինչև 36,2 դրամ (6,7 տոկոսով) 1 կվտ/ժ-ի դիմաց: ($1 – 486,5 դրամ) --0—