Մոսկվա–Երևան ինքնաթիռը չի կարողացել օդ բարձրանալ տեխնիկական խնդրի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. «UTair» ավիաընկերությանը պատկանող «Boeing 737» օդանավը, որը պետք է կատարեր Մոսկվա–Երևան չվերթը, չորեքշաբթի առավոտյան չի կարողացել օդ բարձրանալ կոտրված փականների պատճառով, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Life.ru–ին։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ տեխնիկական ծառայությունները զննում են ինքնաթիռը Շերեմետևո օդանավակայանում այն բանից հետո, երբ օդանավի օդաչուն օդ բարձրանալուց առաջ զեկուցել է կրիտիկական խնդրի մասին։
ԶԼՄ–ների տվյալներով, ուղևորներին տեղափոխել են մեկ այլ օդանավ, և նրանք մեկնել են Երևան։–0–