ru24.pro
Новости по-русски
Январь
2017

Թրամփը ԱՄՆ հատուկ ծառայությունների ղեկավարների հետ կքննարկի հաքերային հարձակումների խնդիրը

0
Նախատեսվում է, որ առաջիկա օրերին ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպելու է ամերիկյան հետախուզական և անվտանգության ծառայությունների ղեկավարների հետ՝ հստակեցնելու հաքերային հարձակումների հետ կապված իրավիճակը, որ տեղի են ունեցել Միացյալ Նահանգների նախագահական ընտրապայքարի ընթացքում։ Այդ մասին այսօր լրագրողներին ասել է Թրամփի ավագ խորհրդական Քելյան Քոնուեյը:


Նույն խնդիրը քննարկվելու է նաև հունվարի 5-ին ամերիկյան Սենատի պաշտպանության հարցերով հանձնաժողովի լսումներում: Ջոն ՄըքՔեյնի գլխավորած հանձնաժողովի լսումներին մասնակցելու են Կենտրոնական հետախուզության վարչության տնօրենը, Ազգային անվտանգության գործակալության տնօրենը, պաշտպանության փոխնախարարը, ով ղեկավարում է ռազմական հետախուզությունը:


Վերջին օրերին ՄըքՔեյնը իր երկու գործընկերների հետ այցելություններ կատարեց Մերձբալթիկա, Ուկրաինա և Վրաստան: Իր հայտարարություններում հանրապետական սենատորը համոզմունք էր հայտնում, որ հաքերային հարձակումների հետևում Մոսկվան է, և հավաստիացնում էր, որ անելու են հնարավորը Ռուսաստանի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելու համար: