ru24.pro
Новости по-русски
Январь
2017

ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը իր առաջնահերթությունն է համարում խաղաղությունը

0
ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ամանօրյա իր ուղերձում 2017-ի համար առաջինը ընդգծել է խաղաղությունը:


«Խաղաղությունը պետք է լինի մեր նպատակը և մեր ուղեցույցը: Այն ամենը, ինչին մենք ձգտում ենք որպես մարդկության ընտանիք, արժանապատվությունն ու հույսը, առաջընթացն ու բարեկեցությունը՝ կախված է խաղաղությունից», - ասել է նա:


Հունվարի 1-ից ստանձնելով պաշտոնը` Գուտերեշը ասել է, թե աշխատելու է լուծել պատերազմներում և հակամարտարտություններում հայտնված մարդկանց խնդիրները, մասնավորապես` օգնելու Սիրիայի, Հարավային Սուդանի, Յեմենի և Բուրունդիի հակամարտությունների պատճառով տառապող միլիոնավոր մարդկաց:


«Ոչ մեկը չի հաղթելու այդ պատերազմներում, բոլորը պարտվելու են», - ասել է Գուտերեշը:


Պորտուգալիայի նախկին վարչապետ, 67-ամյա Անտոնիո Գուտերեշը մինչ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ընտրվելը մեկ տասնամյակ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն էր: