ru24.pro
Новости по-русски
Январь
2017

Ամերիկացի սենատորները խոսել են Ռուսաստանի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելու մասին

0
Այսօր Թբիլիսի են ժամանաել ԱՄՆ-ի երեք ազդեցիկ սենատորներ՝ հանրապետականներ Ջոն ՄըքՔեյնը, Լինդսի Գրեմը և դեմոկրատ Էմի Կլոբուչարը: Նրանք Ռուսաստանի դեմ խիստ դիրքորոշման կողմնակիցներ են:


Լինդսի Գրեմը Թբիլիսիում հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ժամանակն է, ինչպես անհատների, այնպես էլ էներգետիկ և բանկային համակարգի նկատմամբ:


ՄըքՔեյնն ասել է, որ հետևողականորեն հորդորելու են իրենց գործընկերներին ավելի խիստ և ազդեցիկ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի վրա հաքերային հարձակումների պատճառով:


Սենատորները այցելել են Վրաստանի և Հարավային Օսիայի շփման գծում գտնվող Խուրվալեթիի գյուղը, որը 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ:


«Շատ դժվարին և մարտահրավերներով ժամանակներ են: Մենք կշարունակենք անել հնարավորը` աջակցելու Վրաստանի բացարձակ անկախությանը, ազատությանը և տարածքային ամբողջականությանը», - ասել է սենատոր Ջոն ՄըքՔեյնը:


Երկօրյա այցի ընթացքում նրանք հանդիպելու են Վրաստանի վարչապետի, նախագահի հետ, այցելելու են Կրծանիսիի ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը:


ԱՄՆ-ի սենատորները Վրաստան են ժամանել Ուկրաինայից: