ru24.pro
Новости по-русски
Январь
2017

Հյուսիսային Կորեան պնդում է, որ մոտ է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ստեղծմանը

0
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ասել է, որ իր երկիրը «միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ստեղծման վերջին փուլում է»:


Հանդես գալով հեռուստատեսային ամանորյա ուղերձով` Քիմ Յոնգ Ունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան 2016 թվականին դարձել է «հզորագույն միջուկային տերություն» և շուտով կտիրապետի նաև միջմայրցամաքային հրթիռային տեխնոլոգիաներին: Անցյալ տարում Հյուսիսային Կորեան միջուկային զենքի երկու փորձարկում է իրականացրել:


Իր հերթին Հարավային Կորեայի գործող առաջնորդ, վարչապետ Հվանգ Քյո-ահնը իր ամանորյա ուղերձում հայտարարել է, որ Հարավային Կորեան նշանակալիորեն ավելացնելու է ռազմական ծախսերը` Հյուսիսին հակակշռելու նպատակով: