ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

Թրամփը շնորհավորում է իր «բազմաթիվ թշնամիների» Նոր Տարին

0
Թրամփը շնորհավորում է իր «բազմաթիվ թշնամիների» Նոր Տարին

Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը, հանդես գալով ամանորյա շնորհավորական ուղերձով, առիթը բաց չի թողել իր «բազմաթիվ թշնամիներին» հիշատակելու:

«Շնորհավոր Նոր Տարի եմ մաղթում բոլորին, այդ թվում իմ բազմաթիվ թշնամիներին և նրանց, ովքեր պայքարի մտան իմ դեմ և խայտառակ պարտություն կրեցին», - Թվիթերում գրել է Թրամփը:

Նա հավելել է, թե իր հակառակորդները «պարզապես չգիտեն ինչ անեն» և իր շնորհավորանքը եզրափակել է` «Սեր» բառով:

Ընտրյալ նախագահը պատրաստվում է Ամանորը դիմավորել Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ քաղաքում գտնվող իր ակումբում` հարյուրավոր հյուրերի հետ: Հյուրերի թվում բազմաթիվ հայտնի մարդիկ կան, այդ թվում` հոլիվուդյան գերաստղ Սիլվեստր Ստալոնեն: