ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

Փակ են Միրաք-Շենկանի համայնքների ավտոճանապարհները

0
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան անանցանելի ավտոճանապարհներ: 


Փակ են Միրաք-Շենկանի համայնքների ավտոճանապարհները: 


Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Սարավան-«Զանգեր», Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին, Կոտայքի և Շիրակի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց: 


Վարդենյաց լեռնանցքում առկա է թույլ մառախուղ: 


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: