ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

Ucom-ի աջակցությամբ եւս երկու ընտանիք կայուն եկամուտ ապահովելու հնարավորություն է ստացել

0
Ucom-ի աջակցությամբ եւս երկու ընտանիք կայուն եկամուտ ապահովելու հնարավորություն է ստացել

Ucom հիմնադրամի եւ Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ ջանքերով իրականացվող «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական նախագծի շնորհիվ Ucom-ի բաժանորդներն այս ամիս եւս աջակցեցին երկու ընտանիքի` կայուն եկամտի աղբյուր ստեղծելու գործում:

Այս անգամ աջակցությունը տրամադրվել է Սյունիքի մարզում բնակվող երկու զավակների ծնողներ՝ Զաքարյանների եւ հինգ զավակներ ունեցող Բալայանների՝ ոչ լրիվ ընտանիքներին:

Զաքարյանների ընտանիքը բնակվում է բարեկամներից մեկի տանը, ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում: Ծնողներն ունեն բարձրագույն կրթություն, սակայն ապահովված չեն աշխատանքով եւ հնարավորություն չունեն հոգալու իրենց երկու տղաների նվազագույն կարիքները: Զաքարյանների ավագ որդին մանկուց հաշմանդամ է, ունի մանկական ուղեղային կաթվածի ախտորոշում: Ընտանիքի եկամտի աղբյուր են հանդիսանում հոր հաշմանդամության թոշակը եւ ընտանեկան աղքատության նպաստը, որը բավարար չէ Զաքարյանների անգամ ամենաառաջնային կարիքները հոգալու համար։ Ու թեպետ ընտանիքում սոցիալապես ծանր պայմանների հետեւանքով բարդ իրավիճակ է ստեղծվել, ծնողները մեծ սիրով եւ հոգատարությամբ են շրջապատել իրենց զավակներին:

Բալայանների ընտանիքում մայրը պատրաստվում էր իր հինգերորդ զավակին ունենալ, երբ ամուսինը հանկարծամահ եղավ սրտի կաթվածից՝ թողնելով երեխաների խնամքն ու դաստիարակությունը կնոջ ուսերին: Տունը, որտեղ բնակվում է Բալայանների ընտանիքը խիստ անբարվոք վիճակում է, եկամտի աղբյուրն էլ՝ ընտանեկան աղքատության նպաստն ու երեխաների միակողմանի ծնողազրկության թոշակն են, ինչը նույնպես բավարար չէ երեխաների առաջնային կարիքները հոգալու համար:

Ծրագրի շրջանակներում, հաշվի առնելով Զաքարյանների ընտանիքի մոր՝ կարուձեւ անելու հմտություններն ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման գործում, Ucom Հիմնադամի կողմից նրան տրամադրվել են աշխատանքային գործիքներ եւ անհրաժեշտ պարագաներ՝ կարի մեքենա, մաքրակար անելու մեքենա, արդուկ, կտորեղեն եւ այլն: Իսկ Բալայանների ընտանիքի մորը տրամադրվել է կով, հորթ, անասնակեր, ապահովվել են տան նվազագույն սանիտարահիգիենիկ պայմանները, երեխաներին տրամադրվել է հագուստ եւ անկողնային պարագաներ: Այս ամենն ընտանիքներին կօգնի կայուն եկամուտ ապահովել ու բարելավել իրենց սոցիալ-տնտեսական վիճակը:

Երկու ընտանիքների մայրերն այժմ վստահ են, որ արդեն կկարողանան ապահովել իրենց զավակների առաջնային կարիքները եւ երեխաներին պահել տանը՝ ծնողական հոգածության ներքո:

«Այսօր եզրափակում ենք այս տարվա SMS-հանգանակությունների ընթացքը, որի միջոցով Ucom ընկերության բաժանորդներն օգնում էին կայուն եկամտի աղբյուր ստեղծել ծայրահեղ աղքատության մեջ հատնված ընտանիքների համար։ Ծրագրի իրականացման երեք տարիների ընթացքում 49 ընտանիք աջակցություն է ստացել SMS-ների միջոցով հավաքված ու Ucom-ի կողմից կրկնապատկված գումարի շրջանակներում»,- ասել է Ucom ընկերության բրենդի զարգացման եւ հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը։

«Վորդ Վիժն Հայաստանի եւ Ucom Հիմնադրամի համատեղ ծրագրի շրջանակներում Զաքարյանների ընտանիքին տրամադրեցինք կարի ծառայություններ մատուցելու հնարավորություն, տիկին Անահիտին ներգրավեցինք տարբեր դասընթացներում ու օգնեցինք զարգացնել իր հմտությունները: Իսկ տիկին Վերոնիկայի ընտանիքին ոչ միայն նյութական օժանդակություն է տրամադրվել, այլեւ աջակցություն՝ Վորլդ Վիժնի կողմից կազմված ընտանիքի անհատական զարգացման պլանի հիման վրա: Երկու պարագայում էլ կայուն եկամտի աղբյուր ստեղծելով կանխարգելեցինք երեխաների՝ գիշերօթիկ հաստատությունում հայտնվելը»,- նշել է Վորլդ Վիժն Հայաստանի մարկետինգի բաժնի ղեկավար Արտակ Օրդյանը։