ՀԱՕԿ-ն ամփոփել է 2016 թվականը
Իր խոսքում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ անցնող տարին հաջող է դասավորվել, եւ ինքն ուրախ է, որ 20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կարողացել է Օլիմպիական ոսկե մեդալ նվաճել:
«Շատ հաջող տարի ստացվեց մեզ համար: Տարբեր առաջնություններից մեր մարզիկները վերադարձան մեդալներով, ինչը շատ ուրախալի է: Ռիոյում մենք չորս մեդալ ունեցանք: Անկասկած աշխատելու տեղ դեռ կա, ինչը մենք անում ենք» ,- ասել է Ծառուկյանը:
Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ՝ շեյխ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահը. «Ուրախ եմ ջերմ ընդունելության համար: Մեծ պատիվ է ներկա լինել այս միջոցառմանը եւ հետեւել Օլիմպիական մեդալակիրների պարգեւատրման արարողությանը: Շնորհավորում եմ բոլորիդ ու մաղթում նոր նվաճումներ»: