Նախագահականում հյուրընկալվել են զինծառայողների երեխաները
Փոքրիկ հյուրերի ներկայությամբ վառվել են նստավայրի տոնածառի լույսերը:
«Եթե դուք ամեն օր դաս սովորեք, սիրելի՛ երեխաներ, ես վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը հետո էլ գալու են այս շենք՝ այստեղ, ոչ միայն Նոր տարվա տոնածառի կապակցությամբ, այլ նաեւ մրցանակներ ստանալու «Կենգուրու», «Մեղու» եւ այլ մրցույթներում հաղթելու համար:
Սիրելի՛ երեխաներ, մի խնդրանք ունեմ ձեզ. ուզում եմ, որպեսզի հունվարի 1-ին՝ առավոտյան կանուխ, երբ արթնանաք, մոտենաք ձեր ծնողներին եւ իմ անունից շնորհակալություն հայտնեք նրանց՝ ձեզ լավ քաղաքացի դաստիարակելու համար, շնորհավորեք նրանց Նոր տարվա կապակցությամբ եւ խոստանաք, որ դուք շատ լավ եք սովորելու, որովհետեւ լավ սովորելը երեխաների համար ամենից կարեւոր, ամենից լավ բանն է: Պիտի եւ՛ լավ սովորեք, եւ՛ լավ աշխատեք, եւ՛ ձեր ուսուցիչների ու ծնողների ասածները շատ լավ կատարեք»,- ասել է նախագահը: