ՀՀ նախագահն անձամբ կվերահսկի իրանցի գործարարների կատարած ներդրումները
Իրանցի և հայ գործարարներն այսօր Երևանում հերթական հանդիպումն են ունեցել, քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գործարար ծրագրերն ու դրանց իրագործման ուղիները: Երկու երկրի նախագահներն էլ խոստացել են աջակցել ու անձամբ վերահսկել կատարված ներդրումային ծրագրերի ընթացքը: