Բացահայտվել են հաշմանդամության կարգ տրամադրելու համար կաշառք ստանալու պատրվակով գումար հափշտակելու մի շարք դեպքեր
0
Քքննչական կոմիտեն հայտնում է, որ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հաշմանդամության կարգ տրամադրելու պատրվակով Արագածի տարածաշրջանի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախկին բուժվիճակագրի կողմից տարբեր անձանցից խարդախությամբ գումար հափշտակելու մի շարք դեպքեր։